Panorama.am. 22-11-2010- Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը չի ճանաչում Բաքվի ԲՈՒՀ-երի դիպլոմները, որն էլ լուրջ դժվարություններ է առաջացնում Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողների համար:
Դիպլոմների չճանաչման փաստը լուրջ արգելք է հանդիսանում իրանցի ուսանողների` Ադրբեջանում իրենց ուսումը շարունակելու համար:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամիի հետ հանդիպման ժամանակ նշել են Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիս ամսին Իրանի առողջապահության նախարարի կրթական հարցերով տեղակալ Մոհամմադ Ալի Մոհաղեղին, անդրադառնալով Ադրբեջանում իրանցի ուսանողների խնդիրներին և Ադրբեջանի ԲՈՒՀ-երի կրթական ցածր մակարդակին, մասնավորապես նշել էր. «Իրանի առողջապահության նախարարությունը ցուցակից հանել է Ադրբեջանի համալսարանների անունները` անվավեր ճանաչելով Ադրբեջանի բժշկական համալսարանի դիպլոմները»:

No comments:
Post a Comment