Saturday, November 13, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:
Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաև Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

No comments: