Wednesday, November 17, 2010

ԼՂՀ-ում շարունակվում են մահմեդական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքները

News.am 17-11-2010- Վերջին 2 տարվա ընթացքում ԼՂՀ տարածքում մահմեդական մշակութային ժաանգության պահպանմանն ուղղված աշխատանքներ են իրականացվել: Ինչպես հայտնել է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, 2009-ի սկզբին վերականգնվել է Շուշիի վերին մզկիթի տանիքը, մաքրվել է ներքին մզկիթը, ինչպես նաեւ մզկիթին հարակից տարածքը: Վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաեւ ԱԿնում գտնվող մզկիթում:
«Այդ աշխատանքներն իրականացվել են ԼՂՀ բյուջեի միջոցների հաշվին եւ 2011-ին մահմեդական մշակութային ժաանգության պահպանմանն ուղղված աշխատանքները շարունակվելու են»,- նշել է Շահվերդյանը:

No comments: