Panorama.am. 30-11-2010- Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Brookings» ինստիտուտում հանդես է Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվամիջոցի համաձայն` Դավութօղլուն խոսել է նաև հայ-թուրքական թեմայով: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ, օրինակ, 10 տարի առաջ Թուրքիայում հնարավոր չէր խոսել հայկական թեմայի մասին այնպիսի ազատությամբ, ինչպես որ հիմա: Բայց նա ցավ է հայտնել, որ Ֆրանսիան ու այլ եվրոպական երկրներ դա չնկատելու են տալիս:
Ներկաներին Դավութօղլուն հիշեցրել է, որ թուրքերը հայերի հետ համատեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են առանց որևէ լարվածության: Օսմանյան կառավարությունում եղել են հայ նախարարներ, եվրոպական երկրների մայրաքաղաքներում Օսմանյան պետությունը ներկայացրել են հայ դեսպանները:
Իսկ 1915-ի ցեղասպանության վերաբերյալ Դավութօղլուն կրկնել է թուրքական ավանդական ժխտողականությունը. «Մենք չենք ասում` ոչինիչ չի եղել: Որոշ բաներ, անշուշտ, եղել են: Բայց մեզ հետ էլ է եղել, բոլորիս հետ: Հիմա վերականգնվելու ժամանակն է: Մենք պատրաստ ենք ամեն աբն քննարկել»:
Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Դավութօղլուն ասել է, որ ստորագրելով այդ փաստաթղթերը, Անկարան 3 հիմնական նպատակ է ունեցել.
1. Կարգավորել հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև:
2. Աշխարհի ամեն վայրում բնականոնացնել հայերի ու թուրքերի հարաբերությունները:
3. Նպաստել կովկասյան տարածաշրջանում հաստատվելիք կայունությանը:
Թուրքիայի արտգործնախարարը, հայտնելով իր լավատեսությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, նշել է, որ հայ-թուրքական կարգավորմանը զուգընթաց հարկավոր է հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment