Panorama.am. 25-12-2010- Անդրադառնալով ընթացիկ տարվա ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը` «Голос Армении»-ն շեշտել է, որ ՀՀ նախագահը լրջորեն որոշել է կարգի բերել իշխանության կադրային քաղաքականությունը, որը Հայաստանում միշտ կաղում էր:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` թերթը գրում է, որ ԼՂՀ-ի անկախության ճանաչաման անընդունելիության մասին բղավող Ադրբեջանի նախագահը Աստանայում մի փաստաթուղթ ստորագրեց, որով փաստացի ընդունեց ԼՂ-ի անկախանալու իրավունքը:
Թերթը նաև նշել է, որ Ադրբեջանում Ալիևների կլանի հանցավոր գործունեության մասին սկսել են խոսել նաև թուրքերը: Հոդվածագիրը մեջբերում է հատված Ադրբեջանում թուրքական դեսպանատան նախկին աշխատակից Թուրգուտ Էրի գրքից, որտեղ մասնավորապես ասվում է. «Մի՞թե գաղտնիք է այն, որ հենց Հեյդար Ալիևը հայերին հանձնեց 6 շրջան, իսկ շրջանները հանձնելուց հետո ստիպված եղավ խոնարհվել ռուսների առաջ: Եվ այս ամենն արվում էր ոչ թե Ղարաբաղի համար, այլ նրա համար, որ ալիևյան ռեժիմն ամուր հաստատվի Ադրբեջանում և հարստահարի Ադրբեջանի ժողովրդին»: Հոդվածագիրը նկատում է, որ այսօրվա ադրբեջանական քարոզչամեքենան լիովին կտրված է իրականությունից:

No comments:
Post a Comment