Saturday, December 25, 2010

Օրհան Փամուք. Թուրքիան առաջվա գավառական երկիրը չէ

Tert.am. 25-12-2010- Թուրքիան նախկին գավառական և աղքատ երկիրը չէ, որը ղեկավարվում էր բանակի կողմից։ Այս մասին բրիտանական The Guardian պարբերականում Թուրքիայում տեղի ունեցող փոփոխություններին նվիրված իր հոդվածում գրում է Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը։
«Ընդհակառակը՝ Թուրքիան հզոր քաղաքացիական հասարակություն ունեցող դինամիկ երկիր է»,– գրում է Փամուքը։
Անդրադառնալով Թուրքիայի և Եվրամիության միջև լարված հարաբերություններին՝ թուրք գրողն ընդգծում է, որ դրա հիմնական պատճառը թուրքական բանակն է, որոշ լրատվամիջոցներն ու ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք ամեն կերպ փորձում են ձախողել Թուրքիա–ԵՄ բանակացային գործընթացը։
«Այդ նույն կառույցների ներկայացուցիչների միջոցով մի շարք գրողների դեմ, այդ թվում և իմ, քրեական գործեր էին հարուցվում։ Դարձյալ նրանց միջնորդությամբ էր, որ հարձակումներ էին իրականացվում գրողների դեմ, սպանվում էին միսիոներներ և քրիստոնյա հոգևորականներ»,– նշում է թուրք գրողը։

No comments: