Saturday, December 25, 2010

Աթաթուրքի՝ պոռնկատան վերածված նավը փոխարինող կունենա

HayNews.am. 24-12-2010- Թուրքիայում այժմ կառուցվում է բարձրակարգ զբոսանավ` հատուկ արտասահմանյան հյուրերի համար, հայտնում է Sabah-ը: Սա թվով երկրորդ զբոսանավն է, որը կառուցվում է հատուկ Թուրքիայի նախագահականի կարքիների համար: Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ զբոսանավը Քեմալ Աթաթուրքի համար նախատեսված «Սավանորան» էր, որը վերջերս հայտնվել էր միջազգային սկանդալի կիզակետում. այն վերածվել էր պոռնկատան, որի ծառայություններից օգտվում էին մի շարք արտասահմանցի քաղաքական գործիչներ:
Նոր «Սավանորան» նախկինին գերազանցում է բոլոր չափանիշներով, իսկ արժեքը կազմում է 35 մլն դոլար: Սպասվում է, որ 55 մետրանոց շքեղ զբոսանավը շահագործման կհանձնվի 2011 թվականին: Նշենք, որ զբոսանավի կառուցման վրա աշխատել են նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի մանսագետները, իսկ այն կառուցելու համար պահանջվել է 9 տարի: Զբոսանավը խարիսխ կգցի Պոլսի մոտակայքում, և կծառայի պետական կարիքների համար:

No comments: