Panorama.am. 24-12-2010- Ադրբեջանում գործող հրեական դպրոցները կառուցվել են Ադրբեջանի իշխանությունների տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին և զինված են ջեռուցման և զովացման ժամանակակից համակարգերով, մինչդեռ ադրբեջանցիների դպրոցները` հատկապես Բաքվից դուրս գտնվող աղքատ շրջանների դպրոցներն ունեն շատ վատ կենցաղային պայմաններ:Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով Բաքվի իր աղբյուրներին:
«Մինչ Ադրբեջանի կառավարությունը ի կատար է ածում հեջաբի մասին ընդունված որոշումը, որը լուրջ անհանգստությունների առիթ էր ստեղծել դպրոցներում, ադրբեջանցի դպրոցականներին ձմռան այս ամիսներին լուրջ անհագստացնում է նաև դպրոցների ջեռուցման և այլ հարմարությունների հարցը»,- նշված է կայքում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հաղորդում են, որ հեջաբի արգելման դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի Խոջասեն շրջանի թիվ 103 դպրոցի առջև: Ցուցարարները կոտրել են դպրոցի պատուհանների ապակիները և հեջաբի մասին կառավարության ընդունած որոշումը չեղյալ չհայտարարելու դեպքում սպառնացել են այրել դպրոցի շենքը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment