Դեկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայտնի ցեղասպանագետ, ԱՄՆ-ի ժամանակակից հայկական հետազոտությունների Զորյան ինստիտուտի ցեղասպանության ուսումնասիորությունների ընդհանուր ծրագրի պատասխանատու-տնօրեն Վահագն Տատրյանին: Նա իր կյանքի մեծ մասը նվիրել է` հրապարակելու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ աղբյուրագիտական աշխատություններ` օգտագործելով օսմանական, գերմանական և այլ աղբյուրներ: Վ,Տատրյանի վերջին գործն է` «Հայկական ցեղասպանության քրեական դատական հետապնդումը հետպատերազմյան թրքական ռազմական ատյանի միջոցով» աշխատությունը:
Ողջունելով հյուրին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության գործունեությունը և առաջիկա ծրագրերը` անդրադառնալով նախարարության կազմակերպած համահայկական համաժողովներին, որոնց նպատակն է համախմբել Սփյուռքի ներուժը, օգտագործել այն Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման գործում: Զրուցակիցները կարևորեցին Հայոց Ցեղասպանության հարցը իրավական տեսանկյունից քննարկելու անհրաժեշտությունը:
Հայոց Ցեղասպանության գիտական հետազոտության գործում մեծարժեք ներդրում ունենալու և գիտական հարուստ ժառանգության համար Հ.Հակոբյանի հրամանով Վահագն Տատրյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալով»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment