News.am. 21-12-2010- Թուրքիայի մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում` «Անկարա արենայում» դեկտեմբերի 18-ին կայացավ այդ երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդա-հանրապետական կուսակցության արտահերթ համագումարը, գրում է «Зеркало»-ն:62-ամյա Քիլիչդարօղլուն համարվում է կուսակցության առաջնորդի դերում Դենիզ Բայքալի փոխարինող: Նա հայտնի դարձավ Ստամբուլի քաղաքապետի ընրարշավի ժամանակ, մեծ ժողովրդականություն ունի: Հենց Քիլիչդարօղլուն հրապարակեց կոռուպցիայի մասին փաստեր, ինչից հետո հրաժարական տվեցին Էրդողանի կուսակցության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Քիլիչդարօղլուն ունի բյուրեղյա ազնվության քաղաքական գործչի համբավ: Նույն չի կարելի ասել ԺՀԿ մյուս բարձրաստիճան ֆունկցիոներների մասին:
Համագումարում նա կոշտ քննադատության ենթարկեց երկրի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության, հատկապես, վարչապետ Էրդողանին` կառավարության կոռումպացվածության, ժողովրդավարության սահմանափակման, բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար:
Քիլիչդարօղլուն հանդես եկավ սոցիալ-դեմոկրատներին բնորոշ ժողովրդահաճո խոստումներով. Հարկային բեռի թեթեւացում, սոցիալական երաշխիքների ընդլայնում, համընդհանուր պետական բժշկական ապահովագրում, արհմիությունների ստեղծման իրավունք, գործազրկության նպաստի ավելացում:
Ներքաղաքական ծրագիրն ավելի հիմնավորված ու հստակ էր: Քիլիչդարօղլուն խոստանում է լիարժեք ազատություն եւ ժողովրդավարություն: Էրդողանի դիրքերն այս հարցում թույլ են:
Քրդական հիմնահարցի մասին ԺՀԿ առաջնորդը շատ չխոսեց, իսկ հիջաբի հարցն ընդհանրապես շրջանցեց:
Արտաքին քաղաքականության վերաբերյալ եւս ԺՀԿ առաջնորդը գրեթե ոչինչ չասաց: Երկրում առկա հակաամերիկյան տրամադրությունների պատճառով նա չհիշեց նաեւ ԱՄՆ-ի գոյության մասին: ԺՀԿ-ն իշխանության գալու դեպքում պատրաստ է համագործակցել Եվրամիության հետ, այդ թվում Հարավային Կովկասին յուրացման հարցում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment