Saturday, December 25, 2010

ԼՂՀ ԱԺ փոխնախագահն Ալիևին հիշեցնում է Էլչիբեյի ճակատագրի մասին

Panorama.am. 24-12-2010- 2010 թվականի ընթացքում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները չդադարեցին և ժամանակ առ ժամանակ, տարբեր տրամաչափի գործիչներ կողմից հետևողականորեն հնչում էին: Այս հարցի շուրջ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը Panorama.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց.
«Ողջ տավա ընթացքում, ելույթներ ունենալով տարբեր ամբիոններից, Ադրբեջանի նախագահն անընդհատ անհեթեթ հայտարարություններ էր հնչեցնում: Մեկ նշում է, թե Արցախն Ադրբեջանի պատմական տարածքն է, մեկ ասում է Սյունիքն է ադրբեջանական, բանը հասավ նան, որ արդեն Երևանն են իրենցը համարում: Այդպիսի հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են և դատապարտելի:
Այնպես չէ, որ նման հայտարարությունների պատասխան պետք է տրվի միայն ՀՀ նախագահի ելույթներում: Բոլոր քաղաքական ու հասարական գործիչներն ու ուժերը՝ Արցախում և Հայաստանում, չպետք է անպատասխան թողեն նման հայտարարությունները»:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նախագահը չպետք է մոռանա իրենց նախկին նախագահ Էլչիբեյին, ով ասում էր, թե պետք է Սևանում լողանա՝ «Ադրբեջանի պատմական շրջանում»:
«Ալիևը կարծես նույն ոճով է առաջնորդվում: Միաժամանակ նա պետք է հիշի, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ, ինչ եղավ այն մարդկանց հետ ովքեր նման բան էին երազում: Էլ չեմ ուզում եզրակացություն անել, թե ինչ ճակատագիր է սպասվում Իլհամ Ալիևին:
Համոզված եմ, որ Ալիևի ելույթները նախ և առաջ զարմանալի և ծիծաղելի են ադրբեջանական հասարակության համար: Ուղղակի ամոթ է, որ երկրի նախագահը իրեն այդպես «իջեցնում» է և չտիրապատելով նույնիսկ տարրական պատմական գիտելիքների` անիմաստ «պատմական ակնարկներ» է անում: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանից հնչող տարաբնույթ, այդ թվում՝ ռազմատենչ հայտարարություններին, քանի որ նման հայտարարությունները հակամարտության գոտում առավել մեծ լարվածություն են ստեղծում»:

No comments: