Saturday, December 25, 2010

Թուրք ժանդարմները Բաքվում են

News.am. 25-12-2010- Բաքու է ժամանել Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության բարձրաստիճան սպաների պատվիրակությունը:
Ինչպես APA-ին հաղորդել են Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր վարչությունից, այցելությունը տեւել է դեկտեմբերի 21-24-ը:
Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության պետ, գեներել-լեյտենանտ Հուսեյն Գյուջլյուն:
Այցելության շրջանակներում թուրք սպաները հետաքրքրվել են Ադրբեջանի ներքին զորքերի ծառայողների նախապատրաստության գործընթացով եւ գոհ են մնացել նրանց դինամիկ զարգացմամբ, որը կարեւոր կառույց է Ադրբեջանի ՆԳՆ համակարգում:

No comments: