Saturday, December 25, 2010

ԱԼԻԵՎԸ ՁԳՏՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

«Լրագիր» 24-12-2010- «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է աշխարհի բոլոր երկրների կողմից, այն քննակումների թեմա չէ եւ երբեք չի լինի», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` երեկ Ստամբուլում ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
«Մեր հողերի 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից, եւ այդ անիրավությունը շարունակվում է շատ տարիներ, - ասել է Ալիեւը եւ շարունակել. - Մենք, իհարկե, չենք հաշտվի այդ իրավիճակի հետ: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Մենք ձգտում ենք այդ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե «չլուծված հակամարտությունները, Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի 20 տոկոսի օկուպացիան տարածաշրջանային շատ մեծ սպառնալիքի օջախ են հանդիսանում»:

No comments: