Saturday, December 25, 2010

Աբդուլլահ Գյուլ. Կովկասում կայունության մասին կարելի է խոսել միայն ԼՂ խնդրի կարգավորման դեպքում

Tert.am. 24-12-2010-Թուրքիան կարևորություն է տալիս հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ պատճառով էլ քայլեր ենք իրականացրել։ Հուսով ենք, որ այդ դժվարին խնդիրները կլուծվեն, և ի վերջո հնարավոր կլինի խոսել ողջ Կովկասում կայունության հաստատման մասին։ Իսկ այդ խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է վերջ տալ ադրբեջանական տարածքների օկուպացիային։ Մոտ 1 միլիոն փախստական կա։ Պետք է ուշադրություն դարձնել այս ամենի վրա»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը։

No comments: