Monday, December 20, 2010

Թուրք նահանգապետ. Թուրք–վրացական նոր սահմանակետի բացմամբ կզարգանան հարաբերությունները նաև ջավախքահայության հետ

Tert.am. 20-12-2010- Թուրքիան և Վրաստանն իրար կապող Աքթաշ սահմանակետի բացմամբ դրական զարգացումներ են ակնկալվում նաև Ախալքալաք տարածաշրջանում բնակվող հայերի հետ։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Արդահանի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը։
«Արդահանն այսօր աչքի է ընկնում Վրաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից։ Արդահանի և Վրաստանի միջև առկա են տնտեսական հարաբերություններ, մինչև անգամ տեղի է ունենում ուսանողների փոխանակություն։ Այս տեսանկյունից մենք դարձել են Թուրքիան Կովկասին կապող կարևոր դուռ»,– հայտարարել է թուրք նահանգապետը՝ ավելացնելով.
«Աքթաշ սահմանակետի բացմամբ կակտիվանա մեր երկխոսությունը Վրաստանում ապրող հայերի հետ, որովհետև այդ տարածաշրջանում մեծ թվով հայեր են բնակվում։ Դրանից բացի, դա կարևոր դերակատարություն է ունենալու նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններում»։

No comments: