Saturday, December 25, 2010

Ադրբեջանում հիջաբի կողմնակիցները սպառնում են հրդեհել դպրոցը

News.am. 24-12-2010- Ադրբեջանի մայրաքաղաքում հավատացյալները գրոհել են միջնակարգ դպրոցը: 20 մահմեդականներ կոտրել են 103 դպրոցի պատուհանները՝ Բաքվի Բինագադինյան շրջանի Խոջասեն բնակավայրում՝ այդկերպ բողոքելով դպրոցում հիջաբի կրումը արգելելու որոշման դեմ:
Նրանք նաեւ նախազգուշացումներ են գրել դպրոցի պատերին, որ եթե արգելքը չհանվի, կհրդեհեն դպրոցը:
Բաքվի դպրոցներում մոտ հազար աշակերտ հիջաբ է կրում, որոնց կեսը զրույցներից հետո հրաժարվել է հիջաբից:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 10-ին Բաքվում չարտոնված ակցիա է տեղի ունեցել կրթության նախարարության դեմ՝ պահանջելով թույլատրել հիջաբները: Ակցիայի մասնակիցներին տարել էին ոստիկանական բաժանմունք: Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովն ասել էր. « Հիջաբի արգելքը նախարարի ցանկությունը չէ, այլ պետության քաղաքական գիծը»:

No comments: