News.am. 24-12-2010- Թուրքիայում անցկացվող Տնտեսական համագործակցության միության (ECO) համաժողովի աշխատանքների ընթացքում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որին մասնակցել են Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը եւ ECO-ի գլխավոր քարտուղարը։Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է օրակարգային թեմաներին եւ պատասխանել լրագրողների հարցերին։ Հարցերից մեկին, թե արդյոք կոչ եղե՞լ է Հայաստանին՝ վերացնել «բռնազավթումը» եւ ներգրավվել տարածաշրջանային նախագծերին, Գյուլը պատասխանել է, թե այդ կոչը ամեն անգամ արվել է։
Գյուլը շեշտել է, թե Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության եւ համերաշխության ձեւավորմանը։ «Հայաստանն էլ մեր հարեւանն է։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մեծ կարեւորություն ենք տալիս։ Այդ խնդրում քայլեր են արվել։ Հուսով ենք, որ փոխադարձ աշխատանքի արդյունքում այս դժվար հարցերը կլուծվեն, եւ այնուհետ Կովկասում կտիրի խաղաղությունն ու կայունությունը»,-նշել է Թուրքիայի նախագահը։
Աբդուլլահ Գյուլը ընդծել է, որ քրոնիկ հարցերը մի քայլով չեն լուծվում եւ դա պետք է բոլորը իմանան։ «Անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել։ Ներկայիս «դե ֆակտո» իրավիճակը ոչ մեկի օգտին չէ։ Անհրաժեշտ է զբաղվել դրանով առանց նախապաշարումների»,-ասել է Գյուլը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment