7Or.am. 25-12-2010- Քանի դեռ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերականգնված չէ, Անկարան խնդիրներ է ունենալու Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով։ Այս մասին գրում է «CNNTurk»-ի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը։
-ԱՄՆ Կոնգրեսում մի կերպ փրկվեցինք մեր դարպասին գոլ խփելուց։ Օբամայի վարչակազմի ճնշման և հրեական լոբբիի սպասվող, սակայն այդպես էլ չցուցաբերած աջակցության պատճառով, գնդակը դուրս մնաց դաշտի սահմաններից։ Սակայն, ապրիլին օրակարգում նոր բանաձև կհայտնվի և այդպես ճնշումը շարունակվելու է մինչև 2015թ., այսինքն մինչև Ցեղասպանության 100-ամյակը,-գրում է թուրք վերլուծաբանը՝ նշելով, որ այդ իրավիճակից միակ փրկությունը կլինի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վերականգնումը։
Նա նշել է, որ այդ գործընթացը կանգնեցնելու միակ միջոցը Երևանի հետ ստորագրված արձանագրություններն էին, որոնք պետք է չեզոքացնեին ճնշումը Թուրքիայի նկատմամբ։
-Սակայն, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք։ Այդ արձանագրությունները չեն իրացվել հենց Անկարայի մեղքով։ Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիևին և խոնարհվեց Բաքվի առջև։ Կարճ ասած, Անկարան հիմա շատ է զղջում և քանի դեռ հայ-թուրքական արձանագրությունները չեն վերականգնվել, այս փակուղուց դուրս գալ հնարավոր չէ։

No comments:
Post a Comment