Wednesday, December 29, 2010

Հայկ Դեմոյան. «Հայ- թուրքական «ֆուտբոլային» գործընթացն ավարտված է»

Diplomat.am.27-12-2010- Անցնող տարվա ապրիլի 23- ին Հայաստանի նախագահի կողմից հայ- թուրքական գործընթացի կասեցումը կանխատեսելի էր, տրամաբանական եւ բխում էր Թուրքիայի պահվածքից:
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ` նախագահի տվյալ քայլը 2010- ի արտաքին քաղաքականության կարեւոր իրադարձությունն էր:
Թուրքիան ցանկացավ ակտիվացնել եւ հասնել ղարաբաղյան հարցում որոշակի շարժերի` հօգուտ Ադրբեջանի, բացի այդ` պատմաբանների հանձնաժողովի գաղափարը փորձեց համաշխարհային հանրությանը ներկայացնել, իբրեւ, ցեղասպանության հարցի փակման համաձայնություն, եւ երրորդ բոնուսը՝ «հասնել նրան, որ հայ- թուրքական սահմանի հետ կապված արձանագրեր այն սահմանագիծը, որը գոյություն ունի այժմ եւ այս սահմանագծով են երկու պետությունները, փաստորեն, դարձել ՄԱԿ-ի անդամ»:
Հիմա գլխավոր հարցը` ինչո՞ւ Թուրքիան չստորագրեց, «որովհետեւ այն ակնկալելիք բոնուսները եւ առավելությունները, որոնք կային ի սկզբանե, եւ, ի վերջո, Թուրքիան ստորագրեց նաեւ Ցյուրիխում` նախաստորագրված արձանագրությունները, թուրքական հաշվարկով որեւէ բան Թուրքիան չէր ստանում»:
Հայկական կողմը, բանախոսի ձեւակերպմամբ, ճիշտ եւ գրագետ քայլ կատարեց` կես քայլ անելով եւ ոչ թե ստորագրությունները հետ կանչելով: Այս կերպ` ուղղակիորեն ի ցույց դրվեց մեղավոր կողմը:
Հայկ Դեմոյանը կարծում է, որ գործընթացն ավարտված է: Թուրքիայի պահվածքի հետեւանքով արձանագրություններն արդեն արժեզրկվել են, ուստի` չեն կարող հիմք հանդիսանալ հետագա որեւէ գործընթացի համար: Նրա համոզմամբ` եթե հետագայում նման գործընթաց սկսվի, անկախ այն բանից, թե դա ով կնախաձեռնի, ապա սեղանին պետք է դրվի նոր փաստաթուղթ:

No comments: