Saturday, December 25, 2010

Թուրքերն իրենց խայտառակ պարտությունը փորձում են «հերոսացնել»

HayNews.am. 25-12-2010- Թուրքերը փորձում են իրենց պատմության ամենաարյունալի պարտություններից մեկը «հերոսամարտի» վերածել:
Ինչպես հայտնում է Cihan-ը, Թուրքիայում պատրաստվում է բեմադրություն և գիտաժողով 1914 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտի մասին, որի ընթացքում օսմանյան հրոսակները ջախջախիչ պարտություն կրեցին Ցարական Ռուսաստանի զորքերի կողմից, որոնց թվում կային նաև մեծ թվով հայ կամավորներ:
Պատրաստվելիք բեմադրությունը կպատմի «ճակատամարտի իրական» դեպքերի մասին, թե ինչպես են թուրք զինվորները «-40 ջերմաստիճանի տակ մաքառել»: Միևնույն ժամանակ թուրքերը կփորձեն պարտության ողջ մեղքը բարդել ձյան ու սառնամանիքի վրա:
Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտում Օսմանյան կայսրության զորքերը, որոնք առաջնորդում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ երիտթուրքական պարագլուխ Էնվեր-փաշան, Ճակատամարտի ընթացքում գլխովին ջախջախվեցին և փախուստի դիմեցին՝ տալով առնվազն 90 հազար զոհ:

No comments: