Monday, December 20, 2010

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախազգուշացումը Պակիստանին

Panorama.am. 14-12-2010- Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին նախազգուշացրել է Պակիստանին, որ եթե վերջինիս իշխանությունները նախկինի պես սահմանային շրջաններում ահաբեկիչների գործողությունների վերահսկման հարցում թերանան, ապա Իրանը կօգտվի իր օրինական իրանվունքից:
Այդ մասին հայտնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Իրանի Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ պակիստանցի որոշ պաշտոնյաներ կապ են ունեցել ահաբեկիչների հետ:

No comments: