Tuesday, December 21, 2010

Սկսվել է Աթաթուրքի զբոսանավում մարմնավաճառության գործով դատավարությունը

Diplomat.am. 20-12-2010- Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անթալիա քաղաքում մեկնարկել է աշխարհի խոշորագույն զբոսանավերից մեկում` թուրքական «MV Savarona»-ում մարմնավաճառության կազմակերպված ցանց ստեղծելու գործով դատավարությունը:
Գործով անցնում է 10 կասկածյալ, այդ թվում ղազախստանցի գործարար Թեւվֆիկ Արիֆը:
Կասկածյալները մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառության քաջալերման եւ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Savarona զբոսանավը 1931թ. կառուցել է ամերիկացի Վիլյամ Ֆրենսիս Գիբսը։ Դրա կառուցման համար ծախսվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար: 1938թ. զբոսանավը գնել են թուրքական իշխանությունները և հանձնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օգտագործմանը: Աթաթուրքը ժամանակին զբոսանավում հանդիպումներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ: Աթաթուրքի մահվանից հետո Savarona-ն դարձյալ հայտնվել էր թուրքական իշխանությունների տրամադրության տակ, իսկ 1989թ. այն 49 տարի ժամկետով վարձակալել է Քահրաման Սադըքօղլուն։

No comments: