Tuesday, December 28, 2010

Ո՞ւմ եւ ինչքա՞ն ենք վճարում արտաքին պարտքի գծով

News.am. 28-12-2010- Ըստ ֆինանսների նախարարության հրապարակման՝ 2010 թ. 11 ամսում Հայաստանի պետական բյուջեից արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է մոտ 7.9 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար)։ Դրա կեսից ավելին՝ 5.4 մլրդ դրամը (մոտ 15 մլն դոլար) հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 199.3 մլն դրամ (մոտ 550 հազ. դոլար)` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին, 88.7 մլն դրամ (մոտ 245 հազ. դոլար)` ՎԶԵԲ-ին, 128.8 մլն դրամ (մոտ 355 հազ. դոլար)` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը։ Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը ուղղվել է 1.1 մլրդ դրամ (մոտ 3 մլն դոլար), ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը՝ 667.6 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար), ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը՝ 44.1 մլն դրամ (մոտ 122 հազ. դոլար), եւ 285.7 մլն դրամ (մոտ 800 հազ. դոլար)` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Հաշվետու ժամանակահատվածում 31 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար) միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի (մոտ 260 հազ. դոլար) վճարում, որից 44.8 մլն դրամը (մոտ 124 հազ. դոլար) նախորդ տարվա պարտավորությունն է, եւ Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվարին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 733.5 մլն դրամ (2 մլն դոլար):

No comments: