Tuesday, December 28, 2010

Էրդողանը գնացել էր իր նախարարի որդու համար աղջիկ ուզելու

Tert.am. 28-12-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամիսներ առաջ գնացել էր սոցապ նախարար Օմեր Դինչերի որդու համար էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի դստեր ձեռքը խնդրելու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan օրաթերթը։
Բնականաբար, էներգետիկայի նախարարը չի մերժել Էրդողանի խնդրանքը և տվել է իր համաձայնությունը՝ դառնալով սոցապ նախարարի խնամին։ Իսկ երիտասարդները՝ Ռյուվեյդա Յըլդըզն ու Ասըմ Դինչերը, նշանվել են երկու ամիս առաջ և պատրաստվում են հարսանիքի։

No comments: