Panorama.am. 20-12-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Քոնիայում հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է եղել նաև ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում հայկական բանաձևի հնարավոր ներառմանը: Դավութօղլուն հույս է հայտնել, որ այդ բանաձևն օրակարգ չի բերվի ու չի վավերացվի: Նշել է, որ այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում է թուրքական դիվանագիտական կորպուսը: Իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը կանի ամեն հնարավորը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար ազդող այդօրինակ զարգացումը կանխելու համար:«Այդ հարցն արդեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ապագայի վրա ներգործելու բնույթ է ստանում: Պատմական հարցերը նորից ու նորից օրակարգ բերելով` դամոկլյան սրի պես թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ճոճելը ճիշտ չէ: Ուշի ուշով հետևելու ենք իրերի ընթացքին»,- ըստ «Milliyet»-ի` ասել է Դավութօղլուն:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե, այնուամենայնիվ, եթե բանաձևն օրակարգ բերվի, ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը, Դավութօղլուն պատասխանել է. «Այդ դեպքում արդեն ողջ աշխարհը կտեսնի, թե ինչպես կարձագանքենք: Բայց դեռ հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment