Aysor.am. 20-12-2010 - Սպիտակ, փափկամազիկ, պոչը և ականջները ծիրանագույն: Աչքերը երկնագույն, ծիրանագույն կամ նշագույն: Վանում այս կատուների նկատմամբ հատուկ հոգածություն կար: Հանրահայտ վանա կատուներից այժմ մնացել է միայն տարբեր գույնի աչքեր ունեցող կատվի առասպելը:Aysor-ի հետ զրույցում «Վանա կատու» ֆոնդի նախագահ Իրինա Թադևոսյանը նշեց, որ տարբեր գույնի աչքերը գեն չէ և վանա կատվին բնորոշ միակ հատկանիշը չէ. դա պարզապես ֆենոմեն է, որ նկատվում է այս ցեղատեսակի որոշ ներկայացուցիչների մոտ:
Ըստ նրա` Թուրքիայում ընդհանարպես չի մնացել վանա կատու. Այս հարցում ևս թուրքերը հավատարիմ են ուծացման քաղաքականությանը: Այժմ թուրքերը բուծում են սպիտակ կատու, որպեսզի ոչնչացնեն հայերից հետո մնացած հայկական մշակույթի այս տարրը ևս:
Եվրամիություն մտնելու համար թուրքերը խորհրդանիշ են ընտրել` սպիտակ գլխով, տարբեր գույնի աչքերով կատու, սակայն քչերը գիտեն, թե ինչով են տարբերվում սպիտակ անգորական և վանա կատուները:
«Վանա կատու ասել և պատկերացնել դեղին ականջներով ու դեղին պոչով կատու` թուրքերին ձեռք չի տալիս: Նրանք գենետիկայի միջոցով վերանցում են դեղին պտերը` ստանալով սպիտակ կատու. այսպիսով փորձում են մարդկանց պատկերացումներում վանա կատվին ներկայացնել բացառապես սպիտակ գույնով»,- նշեց նա:
Վանի շրջանում վանա կատու չի մնացել, բոլորը հիբրիդացված են ու խուլ: Ըստ մասնագետի` գենետիկական միջամտության պատճառով այս կատուները խլացած են լույս աշխարհ գալիս, սակայն թուրք գենետիկների համար սա ուղղակի աննշան խախտում է:
«Թոփալ լինի, կուզիկ, միայն թե չլինի իսկական վանա կատվի տեսքով»,- շեշտեց Իրինա Թադևոսյանը:
Ըստ նրա` թուրքերի այն հավաստիացումները, թե Վանից դուրս վանա կատուները չեն ապրում, անհեթեթություն է, քանի որ, ըստ նրա, Հայաստանում վանա կատուներ կան:
«Միայն 100-150 հատ ես եմ բուծել: Ամասիայի շրջանում ունենք տնտեսություն, որտեղ բուծում ենք վանա կատուներ, ի դեպ, իմ կատուները խուլ չեն»,- տեղեկացրեց Իրինա Թադևոսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment