Diplomat.am. 20-12-2010- Արեւմուտքի ջանքերը, որոնք նպատակամղված Էին այն բանին, որ Իրանին խանգարեն տիրապետելու խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին, ձախողվեցին, հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Մահմուդ Ահամդիներժադը: «Արեւմուտքի ջանքերը վերջին տարիներին նպատակամղված Էին այն բանին, որ Իրանին խանգարեն դառնալու միջուկային տերություն, կանգնեցնեն նրա առաջընթացը: Դրա համար օգտագործվեցին բոլոր հնարավոր մեթոդները՝ քաղաքական, տնտեսական, քարոզչական, նաեւ պատժամիջոցներ: Բայց այդ քաղաքականությունը ձախողվեց, Իրանը տիրապետեց տեխնոլոգիաներին եւ դարձավ միջուկային պետություն: Մենք հաղթեցինք»,- հայտարարել Է Իրանի նախագահը: «Պարտություն կրեց դիմակայության քաղաքականությունը,- ասել Է Ահմադինեժադը:- Եկել Է հանդուրժողականության եւ համագործակցության քաղաքականության ժամանակը, որի կողմնակիցներն ենք մենք եղել միշտ:
Եթե գնանք այս ուղիով , ապա կշահեն բոլորը»,- նշել Է Ահմադինեժադը: Նա դրական գնահատական Է տվել «5 գումարած 1» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան) խմբի եւ Իրանի միջեւ վերսկսված բանակցություններին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment