News.am. 20-12-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարի օգնական Ալի Բագերիին, հաղորդում է թուրքական Hurriyet կայքը: Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Բագերին մանրամասն պատմել է դեկտեմբերի 6-7-ին Ժնեւում Իրանի եւ «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ անդամ 5 երկրներ եւ Գերմանիա) միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասին, հաղորդում է Trend-ը:
Հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի միջուկային խնդիրը լուծվի դիվանագիտական մեթոդներով: Նրա խոսքով, Թուրքիան բավարարված է Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների մեկնարկով:
Բանակցությունների նոր փուլը կկայանա հունվարին՝ Ստամբուլում, որի մասին որոշում է կայացվել դեկտեմբերի 6-7-ին Ժնեւում կայացած բանակցությունների ժամանակ:
ԱՄՆ-ւ եւ մի շարք արեւմտյան երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ ատոմային ծրագրերի անվան տակ միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջմունքների բավարարմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment