Monday, December 27, 2010

Ստամբուլում իրանական հանդիպումը չի լինի առանց Հիլարի Քլինթոնի գիտության

News.am. 27-12-2010- Իրանի եւ «5+1» խմբի (Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ստամբուլում բանակցությունների հերթական ժամկետը հստակեցնելու ուղղությամբ, հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով «Ատոմային Իրան» կայքը:
«Բանակցությունների ժամկետի հարցը, ըստ ամենայնի, բաց կմնա մինչեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Վաշինգտոն եւ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումը»,- ասված է կայքում:
Ժնեւում դեկտեմբերի 7-ին ավարտվել է բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցել են «5+1» խմբի ներկայացուցիչները, նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ խորհրդակցությունները շարունակվելու են Ստամբուլում, հունվարի վերջին:

No comments: