Tert.am. 20-12-2010 - Ժամանակակից ծնողները հաճախ հեռուստացույցն օգտագործում են որպես երեխային զբաղեցնելու միջոց. նույնիսկ ամենափոքրիկ երեխաներին։ Սակայն ինչպես ցույց է տվել վերջին հետազոտությունը, որը հրապարակվել է «Մանկական բժշկության և մանկաբուժության արխիվներ» ամսագրում, նման մոտեցումը կարող է հետագայում մեծ տհաճությունների պատճառ հանդիսանալ, հայտնում է ИТАР-ТАСС–ը։Պարզվում է, որ անընդհատ հեռուստացույց դիտող երեխաներն իրենց հասակակիցներից զգալիորեն ետ են մնում մտավոր և հոգեկան զարգացածությամբ։ Դա ապացուցել է 259 ամերիկյան ընտանիքների երեխաների վիճակի վերլուծությունը։
Այսպես, 14 ամսական երեխաները, որոնք անընդհատ դիտել են առաջին հերթին մեծերի համար նախատեսված հեռուստահաղորդումներ, իրենց զարգացածությամբ 1/3–ով ետ են մնացել այդ տարիքում ընդհանրապես հեռուստացույց չդիտած երեխաներից. հատկապես տուժել են լեզվական ունակությունները։
Փորձագետների կարծիքով՝ հնարավոր է, որ այս հարցում ոչ թե հեռուստացույցն է մեղավոր, այլ այն փաստը, որ ծնորղներն իրենք են իրենց ժամանակը ծախսել հեռաուստահաղորդումներ դիտելու վրա՝ երեխաներով զբաղվելու և նրանց զարգացնելու փոխարեն։ Ըստ մասնագետների՝ այդ միտումը նկատվում է թե աղքատ, և թե հարուստ ընտանիքներում։
Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս հեռուստացույց դիտել միայն այն ժամանակ, երբ երեխան խորը քնած է։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment