News.am. Հունվարի 15-ին, երբ ամբողջ Ռուսաստանում ակցիաներ էին ընթանում ի հիշատակ հյուսիսկովկասցիների կողմից սպանված «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի, Սամարայում մեկ այլ սպանություն է կատարվել։
Անհայտ հանցագործի զոհ է դարձել Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի 19-ամյա ուսանող Արմեն Սահակյանը։ Չարագործը դանակով հարվածել է Արմենի կրծքավանդակին, ինչից հետո փախուստի է դիմել։ Արմենն ինքն է կանգնեցրել պատահական մի ավտոմեքենա, որպեսզի հասնի հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», քննարկվում են բոլոր տարբերակները՝ ամենապարզունակից մինչեւ մահացածի անձնական կոնֆլիկտները։ «Առայժմ հանցագործությունը բացահայտված չէ»,- ասել են թերթին։
Պարբերականը ներկայացնում է կատարվածի մանրամասները։ Հունվարի 15-ի երեկոյան Արմեն Սահակյանը գնում է ընկերոջ մոտ։ Արմենը նստում է տրամվայ։ Երիտասարդը չի նկատում, թե ինչպես են վագոնում մի քանի հետաքրքրասեր աչքեր հետեւում իրեն։ Երբ նա կանգառում իջնում է, հինգ տականքներ սկսում են հետեւել նրան։ Նրանցից մեկը դանակը խրում է ուղիղ նրա սիրտը։
«Եւ ինչպե՞ս պետք է տղաս պաշտպաներ իրեն։ Փոքր տարիքում նա կարատեի էր գնում, շատ մեդալներ ուներ»,- արտասվելով պատմել է Արմենի հայրը՝ Անդրանիկ Սահակյանը։
Արմենն ուղղակի չի հասցրել խուսափել իր վրա հարձակվողներից: Անհայտ անձինք հարձակվել են հետեւից եւ տապալել գետնին: Փողերին ձեռք չեն տվել, հեռախոսը չեն վերցրել: Արյունաքամ լինող Արմենն մի կերպ ոտքի է կանգնել եւ վազել դեպի փողոց՝ տաքսի կանգնեցնելու համար, սակայն ոչ մի վարորդ չի ցանկացել իր մեքենան նստեցնել վիրավոր տղային, այն էլ ոչ ռուսի: Ամեն դեպքում մի տաքսիստ խղճացել է արնաքամ լինող հային եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել: Արմենը մահացել է հենց մեքենայի մեջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Տոլյատիի»-ն, Վլադիսլավ Վոլկովի բլոգում տեղադրված է Սամարայի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Պոլյանսկիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը: Նրա հետ զրուցել է տեղի հեռուստաալիքներից մեկի թղթակիցը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեսանյութը թույլ չեն տվել եթեր հեռարձակել: Ինչպես գրել է մեկնաբաններից մեկը, «վերեւից թույլ չեն տվել»: Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:
«Հիմնականում նրանք հանգիստ, բարեկիրթ եւ աշխատասեր ուսանողներ են: Նրանք բացասական զգացումներ չեն առաջացնում, քանի որ պարտաճանաչ եւ դաստիարակված տղաներ են: Նման ուսանողների թվին էր պատկանում նաեւ Արմենը: Ինձ դժվար է պատկերացնել, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Ինքը՝ Արմենը, տարբերվում էր հանգիստ վարքով, քանի որ դաստիարակված երիտասարդ էր: Նա երբեք ագրեսիվ չի եղել եւ իր կարգավիճակի հետ կապված անհանգստանալու տեղիք երբեք չի տվել: Անհասկանալի է, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել: Դեռ բավարար տվյալներ չկան: Ինչպես ես եմ հասկանում, գործի հետաքննությունը նոր է սկսվում:
Արմենը խաղաղասեր ընկեր էր, ինտերնետում կան նրա լուսանկարները, որոնք վկայում են, որ նա ընկերություն էր անում ռուս տղաների հետ: Ֆակուլտետում ոչ Արմենի, ոչ էլ այլ «ոչ տեղացու» հանդեպ ոչ մի խնդիր չի եղել:
Արմեն Սահակյանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 19-ին ժամը 12:00-ին:

No comments:
Post a Comment