Wednesday, January 19, 2011

Ադրբեջանի ղեկավարությունը` իսլամական աշխարհի դիկտատոր. Թուրք հասարակական գործիչ

Panorama.am. 19-1-2011- Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը նպատակ ունի դառնալու իսլամական աշխարհի դիկտատորներից մեկը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Թուրքիայի «Կրոնական ազատություն» ՀԿ անդամ Քաղնիջի Օղլուն:
«Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, ով ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանում դիկտատորության հիմքը դրեց, այժմ նրա որդին` Իլհամ Ալիևը շարունակում է հոր գործը` բռունթյուններ և ճնշումներ իրանականացնելով մուսուլմանների նկատմամբ»,-հայտարարել է թուրք հասարակական գործիչը:
Իրանական նույն կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի նախագահի նկատմամբ քննադատական հայտարարությամբ են հանդես եկել նաև Աֆղանստանի սուննիական համայնքի հոգևորական-գիտնականները, իսկ օրեր առաջ մուսուլմանական 30 երկրների անունից խիստ քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նաև Իսլամական հեռուստառադիոյի միությունը:
Իսկ Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության առնչությամբ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հոսեյն Էբրահիմին հայտարարել է. «Ադրբեջանի նման երկրները մեծ սխալ են գործում, երբ հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ, իսկ ժողովուրդն էլ չի զգում պետական աջակցություն: Նմանատիպ երկրները վաղ թե ուշ կործանվում են, ինպես կատարվեց Թունիսի պարագայում: Թունիսի նախագահն էլ հաշվի չնստեց ժողովրդի ցանկությունների և պահանջների հետ և ժողովրդական խռովությունների հետևանքով կազմալուծվեց երկրի կառավարությունը, իսկ նախագահ Զինա ալ Աբիդին փախավ երկրից»:

No comments: