Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Երևանում հայտարարել է, թե 2010 թ-ին Հայաստանից Վրաստան է այցելել շուրջ կես միլիոն զբոսաշրջիկ: Նա նաև հայտարարել է, թե ամեն ինչ արվում է` երկու երկրների տնտեսական հարաբերություններն ավելի զարգացնելու համար:HayNews.am
Հ.Գ.
Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, թե ամեն ինչ արվում է` երկիրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար, սակայն միևնույն ժամանակ կես միլիոն հայաստանցի այցելում է հարևան Վրաստան: Նշանակում է, որ այդ կես միլիոնն իր հետ միասին երկրից հանում է որոշակի գումար` իր հանգիստն այնտեղ վճարելու համար: Սակայն արի ու տես, որ մենք ոչ միայն հետևություններ չենք անում այդ փաստից, այլև անգամ չենք փորձում բարենպաստ դաշտ ստեղծել` երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար: Առնվազն տաօրինակ է, որ Երևանից 60 կմ հեռու գտնվող Ծաղկաձորում հանգստանալը շատ ավելի թանկ է, քան Բաթումում, որը հեռու է ավելի քան 700 կմ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment