Wednesday, January 19, 2011

Հիշարժան տարեթվեր-2011

Լույս է տեսել Հայաստանի Ազգային գրադարանի ՙՀիշարժան տարեթվեր 2011՚-ը: Խմբագիրը գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն է, կազմողը` Գայանե Կարապետյանը: Ուղեցույցը ներառում է մոտ 787 հոբելյանների և նշանավոր իրադարձությունների մասին տեղեկատվություն, օրինակ` գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի, գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի 150, պատմաբան Նիկողայոս Ադոնցի 140, բանաստեղծ Միսաք Մեծարենցի, գրող Հակոբ Մնձուրու, պետական և ռազմական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի, Գարեգին Նժդեհի 125, հրապարակագիր, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի 75, եկեղեցական, հասարակական-մշակութային գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի, արձակագիր, դրամատուրգ Դավիթ Մուրադյանի 60, գրաֆիկ Արտակ Տիրատուրյանի 55, պատմաբան Աշոտ Մելքոնյանի 50-ամյակները և այլն: Ուղեցույցում առանձին ներկայացված են նշանավոր իրադարձությունները, հանրահայտ այն անձանց հոբելյանները, որոնց ծննդյան ամիսը և օրը կենսագրական տեղեկատուներում նշված չեն: Հրատարակությունը նպատակ ունի օգնել գրադարաններին, զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվական հաստատություններին և այլ կազմակերպություններին` անդրադառնալու 2011թ. հոբելյանական տարելիցներին:
Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և
միջոցառումների կազմակերպման բաժին

No comments: