Thursday, January 27, 2011

Շուրջ 30 ռազմական նավեր և 210 կործանիչներ մոտենում են Լիբանանի ափերին. Արևմուտքը ռազմական միջամտությու՞ն է պատրաստում

HayNews.am. 26-1-2011- Լիբանանցի վերլուծաբան Էլիանս Բեժանին և քուվեյթական Alseyiasi թերթը գրում են, որ արևմտյան երկրները պատրաստվում են ռազմական ձևով միջամտել Լիբանանի հարցերին և հնարավորություն չտալ «Հըզբոլլահին» և սիրիամետ ուժերին վերցնել իշխանությունը: Ըստ Mignews կայքէջի, Alseyiasi թերթը, հղում անելով արևմտյան հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրի վրա, գրում է, որ Պարսից ծոցից դեպի Լիբանանի ափեր են շարժվում երկու հզոր ռազմածովային նավատորմեր: Աղբյուրը չի հստակեցնում, թե ո՞ր երկրին է այն պատկանում:
Ըստ վերլուծաբան Բեժանիի, նավատորմերի մեջ են մտնում շուրջ 210 կործանիչներ, 5800 ծովային հետևակներ, 30 ռազմանավեր: Զինվորականներին հրաման է տրված մոտիկից հետևել Լիբանանում կատարվող իրադարձություններին և թույլ չտալ, որպեսզի սիրիամետ «Հըզբոլլահը» երկրում իշխանություն վերցնի:
Նկատենք, որ Եվրամիության երկրներն ու Միացյալ Նահանգները մի քանի անգամ մտահոգություն են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Լիբանանում իշխանությունը կարող է անցնել իսլամիստական այդ ռազմականացված կազմակերպության ձեռքը:

No comments: