Thursday, January 27, 2011

Խորհրդարանական. Մեր հարևան երկրի ղեկավարները փորձում են թոզ փչել եվրոպական հանրության աչքերին

Panorama.am. 26-1-2011- «Այն, որ խաղաղ կարգավորման միջոցով, միջազգային նորմերի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների լուրջ ջանքեր են ներդնում, դրանում կարծում եմ, որ ինքը Թուրքիան ևս համոզվելու բազմաթիվ առիթներ ունեցել է: Այն, որ միջազգային հանրությունը հայ-թուրքական արձանագրությունները գնահատել է որպես ինքնուրույն, երկկողմ գործընթաց ևս գաղտնիք չէ: Այն, որ Թուրքական իշխանությունները վավերացման գործընթացը, անհաջող կերպով փորձեց օգտագործել ղարաբաղյան հիմնախնդրի կարագավորման կամ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իր ազդեցությունը ունենալու համար դա ևս ակնհայտ է»,- անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը ԵԽԽՎ-ի իրենց ելույթում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին՝ ընդգծում էին ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելու հանգամանքը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա համոզմամբ՝ այս իրողություններն արդեն իսկ բավարար են, որպեսզի Թուրքիան զերծ մնար հետագա շահարկումներից գոնե միջազգային ատյաններում:
«Իհարկե «մեծ եղբորից խռովելու« տեսքով Թուրքիայի իշխանությունների վրա արված ադրբեջանական ճնշումները ևս մեկ պատճառ էին արձանագրությունների վավերացումը ձգձգելու համար: Սեփական պատմության և մարդկութայն առջև գործած չմոռացվող ցեղասպան հանցաքը ժխտելով, փակ սահմաններով, քրդական հինախնդրով, կիպրոսյան օկուպացիայով, հոգևոր-մշակութային արժեքները խեղելով դեպի Եվրոպա ձգտող և եվրոպական արժեքներից խոսող մեր հարևան երկրի ղեկավարները իրենց ելույթներով ուղղակի փորձել ու փորձում են թոզ փչել եվրոպական հանրության աչքերին»,- եզրակացրեց Ա. Զաքարյանը:

No comments: