HayNews.am. 10-1-2011- Թուրքիայի միջերկրածովյան Մերսին նահանգում գտնվող գեղեցիկ արվեստների և սպորտի դպրոցի տնօրինությունն արգելել է աշակերտներին և աշակերտուհիներին իրար 45 սմ հեռավորությունից պակաս մոտենալը, հայտնում է Vatan-ը:
Այս ամենը դուր չի եկել դպրոցի սաներին և նրանց ծնողներին, ովքեր բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի ընթացքում դպրոցում սովորող տղաների ու աղջիկների խմբերը լուսանկարվել են իրարից 45 սմ հեռավորության վրա՝ որպես բողոքի նշան:
Ցուցարարներից մեկը, ով իր հետ բերել էր նույն դպրոցում 55 տարի առաջ արված մի լուսանկար, որում աղջիկներն ու տղաներն իրար հետ էին կանգնած, զարմացած նշել է, թե 2011 թ.-ին աշխարհիկ Թուրքիայում ինչպե՞ ս կարող է նման բան կատարվել:
Դպրոցի տնօրենն իր հերթին հրաժարվում է զրուցել լրագրողների և ծնողների հետ կամ մեկնաբանություններ անել:

No comments:
Post a Comment