Tuesday, January 11, 2011

Թուրքիայում քննադատության թիրախում է հայտնվել սուլթանի մասին նոր սերիալը

News.am. 11-1-2011-Թուրքիայի պահպանողական շրջանակները, այդ թվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները քննադատության են ենթարկել նոր սերիալը, որն անպարկեշտ ու հեդոնիստական է ներկայացնում Օսմանյան դինաստիայի սուլթան Սուլեյման Առաջինին:
Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը հազարավոր բողոքներ է ստացել: Մեծ մասը վերաբերում են սուլթանի ալկոհոլ խմելուն եւ հարեմում կատարած գործողություններին:
Առաջին մասի ցուցադրությունից հետո քննադատությունը մեծացել է: Շատերը բողոքում են, որ կանանց հագուստ արեւմտյան ոճի է, իսկ պատմական իրադարձությունները խեղաթյուրված են:
Սերիալի սցենարիստ Մերալ Օքայը քննադատողներին հիշեցրել է, որ իրենք վավերագրական ֆիլմ չեն նկարահանել, իսկ սուլթաններն ունեցել են հարեմ եւ ընտանիք ու չեն բազմացել փոշոտման միջոցով:

No comments: