Tuesday, January 11, 2011

Բաքուն պատրաստվում է Աթաթուրքի մասին վարկաբեկիչ գիրք հրապարակել

PanARMENIAN.Net . 10-1-2011- Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը պատրաստվում է գիրք հրապարակել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նամակագրության մասին Լենինի հետ, նրա կնոջ` Լատիֆեի ապշեցնող խոստովանությունների և Նաջիբ Ֆազիլ Քըսաքյուրեքի պնդումների մասին, թե «ազատագրական պատերազմը սկսել է ոչ թե Աթաթուրքը, այլ Վահիդեդդինը»: Դա, ադրբեջանական իշխանությունների կարծիքով, կոմպրոմատ կլինի Թուրքիայի դեմ, գրում է Poliqon-ը:
Ենթադրվում է, որ Աթաթուրքի մասին գիրքը կհրատարակվի հունվարի 29-ին` Աթաթուրքի և Լատիֆեի ամուսնության տարեդարձի օրը:
Նախորդ տարվա վերջին թուրքական դիվանագետ Թուրղուտ Էրը հրապարակեց «Ազատությունից դեպի բռնապետություն» գիրքը Հեյդար Ալիևի կենսագրության մութ դրվագների և նրա կառավարման հակաժողովրդավարական տարիների մասին: Ադրբեջանի իշխանությունները փորձեցին ճնշում գործադրել ինչպես դիվանագետի, այնպես էլ Թուրքիայի կառավարության վրա:

No comments: