«ԱԶԳ», 11-01-2011- Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ռուսաստանում հրապարակվող «Երկրամաս» թերթը տեղեկացրեց, որ Կրասնոդարի խանութներում հայտնվել են «Արցախ Ֆրուտ» ընկերության արտադրած մրգային ու բանջարեղենային պահածոները: Ընկերությունը գործում է Ստեփանակերտում եւ արտադրում է ամենատարբեր պահածոներ` բնական մթերքից: Այս հանգամանքը առաջացրել է ադրբեջանցիների` ընդհուպ երկրի ԱԳՆ-ի վրդովմունքը: Նույն «Երկրամաս» թերթից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է. «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը կհանձնարարվի հետաքննել երեւույթը: Եթե պարզվի, որ դա իրականություն է, ապա ադրբեջանական կողմը կանի անհրաժեշտ գոծողություններ»: Ըստ ռուսաստանյան հայկական պարբերականի` Բաքվի «անհրաժեշտ գործողություններ» որպես կարելի է ընկալել այն, որ Իլհամ Ալիեւն անձամբ պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ադրբեջանական համայնքին` բոյկոտելու «Արցախ Ֆրուտ»-ի արտադրանքը:
Tuesday, January 11, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment