Wednesday, January 19, 2011

Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը Կոպենհագենում

Հունվարի 11-14-ը Կոպենհագենում տեղի ունեցավ Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովը, որին իրենց մասնակցությունը բերեցին ինչպես Իրաքի Սուննի և Շիա ուղղությունների առաջնորդները, այնպես էլª քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում էր Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանը:
Վեհաժողովն ընդունեց հռչակագիր, որում մասնավորապես ասվում է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակություն ունեն երկրի բնակիչների անվտանգության ապահովումը և վստահության վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրավականներից մեկն էլ քրիստոնյաների նկատմաբ կիրառվող բռնության և հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրիª հանրային իրավունքի և իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պետք է դրվի Իրաքի սահմանադրության հիմքում, իսկ ծառայությունը պետական մարմիններում պետք է իրականացվի առանց կրոնական խտրականությունների:

No comments: