Monday, January 31, 2011

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են, ամուսնությունները՝ նվազել

Tert.am. 31-1-2011- Հայաստանում 2010թ. գրանցվել է 17 984 ամուսնություն, ինչը 2009-ի ցուցանիշից 4.2-ով պակաս է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ 1000 բնակչի հաշվով Հայաստանում 5.5 ամուսնություն է գրանցվում։
Հանրապետությունում 2010թ.-ին գրանցված 1000 ամուսնական
զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 167 դեպք`2009թ.-ին
արձանագրված 151-ի համեմատ: Նախորդ տարի ամուսնալուծության դեպքերի թվով առաջատար է եղել Լոռու մարզը, որտեղ ամուսնալուծվել է 336 զույգ։ Լոռու մարզին հաջորդում է մայրաքաղաք Երևանը, որտեղ ամուսնալուծությունների թիվը կազմել է 208։ Շիրակում, Սյունիքում, Տավուշում և Կոտայքում նույնպես ամուսնալուծությունների բարձ ցուցանիշ է արձանագրվել։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Հայաստանում գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 2 997՝ 2009-ի համեմատ աճելով 5.9 տոկոսով։

No comments: