Monday, January 31, 2011

Milliyet. 88 տարում Թուրքիայում սպանվել է 63 լրագրող

Panorama.am. 31-1-2011- Թուրքիայում լույս է տեսել լրագրող Շուքրան Փաքքան հեղինակած «Ազգայնականություն, մեդիա և Հրանտ Դինքի սպանությունը. Ինչե՞ր չարեցինք այս հայրենիքի համար» վերնագրող գիրքը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Milliyet» թերթը հայտնում է, որ գրքում ակադեմիական մակարդակով հետազոտվել է թուրքական ազգայնականության տենդենցները, լրատվամիջոցների ազդեցության հետևանքները և այն իրավիճակային պայմանները, որոնց առկայությամբ իրականացվեց Դինքի սպանությունը:
Նշվում է, որ 1923-ին ստեղծված Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում սպանվել է 63 լրագրող: Գրքի հեղինակը մատնանշել է, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ ազգայնականական տրամադրությունների բորբոքման համար հող նախապատրաստում:

No comments: