
«Թուրքիայի 6 նահանգներում՝ Իգդիրում, Մուշում, Աղրըում, Թունջելիում, Հաքքարիում և Շըրնաքում, մենք հետազոտություններ ենք իրականացնում ռոդոն գազի առնչությամբ, ինչը որևէ առնչություն չունի Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի հետ»,– հայտարարել է Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող Բեքիր Դողանը։
Հիշեցնենք, որ երեկ մի շարք թուրքական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր Թուրքիայի Միջուկային հետազոտությունների կենտրոնը և Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 60 օր շարունակ հետազոտություններ են իրականացնելու Հայաստանին մոտ գտնվող 6 նահանգներում Մեծամորի ատոմակայանի՝ այդ նահանգների բնակչության վրա թողած ազդեցությունը և հնարավոր ռադիացիոն արտահոսքերը պարզելու համար։
No comments:
Post a Comment