HayNews.am. 3-1-2011- Իսրայելի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը հետաքննում էր 2010-ի մայիսին Թուրքիայի կողմից Գազայի հատված ուղարկված «Ազատության» նավատորմի վրա հարձակումը, հայտարարել է, թե իսրայելցի զինվորականների ձեռնարկած գործողություններն օրինաչափ և արդարացված են եղել: Պատրաստված ավելի քան 300 էջանոց զեկույցում նշվում է, որ հատուկջոկատայինների քայլերը համապատասխանում են միջազզային իրավունքի «ոգուն և տառին»:Հիշեցնենք, որ 2010-ի մայիսին հիմնականում թուրքերից բաղկացած «Ազատության» կոչվող նավատորմը փորձել էր ծովային ճանապարհով ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը` իբր թե պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Պաշտոնական Թել-Ավիվը մի քանի անգամ հայտարարել էր, որ թույլ չի տա ճեղքել շրջափակումը, իսկ այնուհետև նավերի վրա դեսանտ էր իջեցրել իր հատուկջոկատայիններին: Ծայր էր առել փոխհրաձգություն, որի ընթացքում թուրքերը զոհեր էին տվել, ինչն էլ համարյա թշնամացրե էր թուրք-իսրայելյան հարաբերությունները:
Նկատենք, որ ըստ շատ փորձագետների, Թուրքիայի գործող վարչակազմը փորձում է արաբական աշխարհի` մասնավորապես Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ ջերմացնել հարաբերությունները միայն այն պատճառով, որպեսզի վերընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment