Monday, January 17, 2011

Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոս

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Վաղը կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
Հանրապետության ղեկավարը նաև կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը: Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և կմեկնի Հունաստանի Հանրապետություն:
Հունաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ:
Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավարտելով պետական այցը Հունաստան` Նախագահը հունվարի 20-ին կվերադառնա Երևան:

No comments: