Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը: Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողն առաջ անցավ իր խաղընկերներ Խավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում բավականին արդյունավետ խաղ է ցուցադրում:
Armsport.am-ը հիշեցնում է, որ այս տարի առաջին անգամ միավորվել են «Ֆրանս Ֆուտբոլի» կողմից սահմանված «Ոսկե գնդակի» (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի լավագույն խաղացողին) և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները:

No comments:
Post a Comment