Sunday, January 30, 2011

Իրանի Մեջլիսը վստահության քվե տվեց նորանշանակ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին

«Արաքս» շաբաթաթերթ, 30.01.11: Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) այսօր՝ հունվարի 30-ին, քննարկման դրեց արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը և 146 կողմ, 60 դեմ և 35 չեզոք ձայներով հաստատեց նրան: Այսօրվա նիստին ներկա էին Մեջլիսի պատգամավորներից 243-ը:
Նախագահ Ահմադինեժադը Խորհրդարանում ունեցած իր ելույթում ասաց. «Այսօր մենք հզոր, ազդեցիկ և կանոնավոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք»:
ԻԻՀ Նախագահը շեշտելով, որ «Սալեհին լուսավոր վիճակացույց ունի», ասաց. «Արտգործ նախարարության կառույցը հիմունքային փոփոխության պիտի ենթարկվի»:

Կենսագրական գծերՍալեհին ծնվել է 1949թ., ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը. իսկ դոկտորականը ստացել է Ամերիկայի «MTI» համալսարանից:
Նա 7 տարի աշխատել է որպես Թեհրանի «Շարիֆ» համալսարանի դեկան: Ապա, նախկին կառավարության օրոք, Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունում զբաղեցրել է Իրանի ներկայացուցչի պաշտոնը: Իսկ անցյալ տարի ԻԻՀ Նախագահի կողմից նշանակվել էր որպես Իրանի ատոմական էներգիայի կազմակերպության նախագահ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Իրանի նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադը Ալի Աքբար Սալեհիին նշանակել էր արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Մանուչեհր Մոթթաքիի փոխարեն:

No comments: