Sunday, January 30, 2011

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՆՇՎԵԼ Է ՀՀ ԲԱՆԱԿԻ 19-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԱԹԵՆՔՈՒՄ

Այս տարի, հակառակ վերջի երկու տարիների, հանդիսությանը ներկա չեն գտնվել Աթենքի թուրքական դեսպանության ռազմական կցորդները

Հույն սպաների պարգևատրումը ՀՀ ՊՆ
«Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով

«Հայաստան» լրատու, Աթենք, 29-01.2011.
Հունվարի 28-ի ժամը 19:00-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում կազմակերպվեց և իրականացվեց ՀՀ ԶՈՒ վերակազմավորման հերթական 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա է գտնվել մոտ 200 հրավիրյալ:
Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել է ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության կապակցությամբ:
Միջոցառումը սկսվեց է ազգային հիմներով, ապա շարունակվեց հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողությամբ, ինչին հետևեց ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգ` Հունաստանի Ցամաքային Զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտների և Դավիթ Այվազյանի կատարմամբ:
ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ անգլերեն ամփոփ ելույթով հանդես եկաւ ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Ելույթում նա շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես զարգացում է ապրում` արդեն իսկ արմատավորված լինելով երկու ժողովուրդների սրտերում և արյան մեջ:
Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընթերցված թիվ 12 հրամանի, ընթացքում համապատասխան զինվորական պատիվներով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդի կողմից իրականացվել է հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով, այն է.
պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիս, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ,
գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիս, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ,
Ռազմաօդային ՈՒժերի գնդապետ Միխալիս Կոռոս, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ:
Պարգևատրման արարողությունից հետո նշված հույն սպաները հանդես եկան շնորհակալական խոսքով. նրանք շեշտեցին երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը, հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը երկու կողմերի համար:
Միջոցառման վերջում իրականացվեց պաշտոնական հյուրասիրություն` հունական և հայկական խոհանոցի տարրերով, ինչին ուղեկցվել է Կարպիս Բարդակչյանի կողմից ազգային և ռազմական երգերի կատարմամբ, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

ՀՀ Բանակին 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանը ներկա են գտնվել.
-Հունաստանի ԱՊ ԳՇ պատվավոր պետ, պահեստազորի գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը (2003թ. պաշտոնական այցով եղել է ՀՀ-ում),
-Հունաստանի ԱՊ ԳՇ պետի անձնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Անդրեաս Բլանոսը (Միջազգային հարաբերությունների դիրեկտորատի պետ, 2009թ. ևս պարգևատրվել է ՀՀ ՊՆ մեդալով),
-զորատեսակների` ՑԶ, ՌՕՈՒ և ՌԾՈՒ ԳՇ-ների պետերի ներկայացուցիչներ,
-Հունաստանի ԱՊՆ, ԱՊ և զորատեսակների ԳՇ վարչությունների պետեր` իրենց սպաների և կանանց հետ,
-ՑԶ ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով,
-Հետևակի բարձրագույն դպրոցի ունկնդիր հայ սպաներ,

-Հունաստանում ՌԴ, Ուկրաինայի, Սերբիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Ուզբեկստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները,
-Հունաստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսը` ավագ ռազմական կցորդ (դուայեն), գնդապետ Ադրիան Դուտայի գլխավորությամբ, հանձինս ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Իրանի, Լիբիայի ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների,
-ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ,
-հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ,
-տեղում ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող «Երևան» խնամակալ միության ներկայացուցիչներ,
-հայկական, հունական, ռուսալեզու և անգլալեզու ազգային-հասարակական և ռազմական ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:
Միջոցառումն անցել է հաջողությամբ, բարձր ներկայացուցչական մակարդակով:

No comments: