Monday, January 17, 2011

Հայաստանի և Կիպրոսի նախագահները քաղաքական հռչակագիր են ստորագրել

Panorama.am. 17-1-2011- Քիչ առաջ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ավարտվեց Հայաստանի և Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դեմետրիոս Խրիստոֆիասի հանդիպումը: Ինպես հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, հանդիպման արդյունքներով նախագահները քաղաքական հռչակագիր են ստորագրել:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով ժամանել է Կիպրոս: Կիպրոսի նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սարգսյանն ու Խրիստոֆիասը, ինչպես նաև երկու երկրների առաջին տիկնայք առանձնազրույց են ունեցել, որին հետևել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Տեղ գտած քննարկումների ու բանակցությունների արդյունքում Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Բացի այդ երկու կառավարությունների միջև ստորագրվել 2011-2012թթ. համար տուրիզմի բնագավառոււմ համագործակցության մասին համաձայնագրի իրականացման նպատակով համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև աշխատանքային ծրագիր` առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին:
Նշենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի պետական այցը Կիպրոսի Հնարապետություն: Նախագահ Խրիստոֆիասի հետ հանդիպումից բացի, հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը: Այնուհետև նախատեսված են նախագահի հանդիպումները Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: